Հասարակություն 

Պուտինը վագր է, իսկ արևմտյան երկրների ղեկավարները՝ վախկոտներ. The New York Times

The New York Times-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատում է  որսի վրա հարձակվող վագրի հետ, իսկ «ընդդիմախոս» արևմտյան ղեկավարներին անվանում «համարձակ քայլերի անընդունակ վախկոտներ»:

«Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի ղեկավարը հաղթում է և  իր  քաղաքական հակառակորդներին  երկրի ներսում,և նաև դրա սահմաններից դուրս իր ընդդիմախոսներին», - գրում է The New York Times- ի թղթակիցը:

«Ոչ ոք չի կարող Պուտինին մեղադրել նրանում, որ նա թույլ է և չի ձեռնարկում համարձակ քայլեր: Նա որսի վրա հարձակվող վագրի է նման: Հենց այդ հատկանիշներն են, որ  թույլ են տալիս Պուտինին պահպանել իշխանությունը  Ռուսաստանում  և ազդեցությունն արտասահմանում: Եվրոպայում յուրաքանչյուր քաղաքական գործիչ  իշխանության գալով  բացահայտ համակրանք է  ցուցաբերում  ՌԴ նախագահի նկատմամբ», -ավելացնում է The New York Times -ի թղթակիցը: «Կարևոր հարցերից մեկն էլ այն է, թե առաջիկայում ուրիշ ինչ ընտրություններում Պուտինը կկարողանա հաղթել», - եզրափակում է պարբերականը:

Նույն շարքից