Քաղաքական Միջազգային 

ՄԹ-ում Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորումը համարում են պետական ակցիա

Բրիտանական պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Թոմ Տուգենհաթը հայտարարել է, որ ՌԴ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորումը նման է պետական ակցիայի, ուստիև նա նպատակադրված է հենց այդպիսի մեղադրանք էլ առաջադրել Մոսկվային:  Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի ուշ կայանալու է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, որի ժամանակ քննարկվելու է հենց այս հարցը:

ВВС  ռադիոալիքին տված հարցազրույցում էլ Տուգենհաթն ասել է, որ սպասում են, որ Թերեզա Մեյը հայտարարի այս մասին ուղիղ  և շատ կզարմանա, եթե նա Կրեմլին չմեղադրի կատարվածի մեջ:

Նշենք, որ Սկրիպալի թունավորման մեջ Մեծ Բրիտանիայի կողմից հնչող մեղադրանքներին ավելի վաղ պատասխանել էին Կրեմլից՝ բնութագրելով դրանք որպես անհիմն բամբասանքներ:

Նույն շարքից