Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ փոքր մարդ եք. Գոռ Վարդանյանը՝ Զարուհի Փոստանջյանին

analitik.am

Այսօր՝ մարտի 19-ին,   Երևանի ավագանու նիստի ժամանակ ԵԾ-ի  կողմից առաջարկված  Հանրապետության հրապարակին կից Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնի անվամբ կոչելու նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ Գոռ Վարդանյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանը ոչ միայն ազգային հերոս է, այլ նաև երիտասարդության շրջանում, մեր պատմության մեջ ազգային արժեք: Նա հարց տվեց Զարուհի Փոստանջյանին առ այն, թե ինչ քաղաքական կամ անձնական նկատառումներ ունի վերջինս ազգային արժեք, ազգային հերոս հանդիսացողի անունն առհասարակ անվանափոխելով: Ինչով է պայմանավորված նրա այդ առաջարկը: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Խայտառակությունը Դուք եք Ձեր հարցով»:

Նույն շարքից