Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հեռու պահեք ձեր կոյուղաջրոտ ձեռքերը մեր Սպարապետի հիշատակից՝ Արա Կետիկյանը Զարուհի Փոստանջյանին

analitik.am

Այսօր՝ մարտի 19-ին,   Երևանի ավագանու նիստի ժամանակ ԵԾ-ի  կողմից առաջարկված  Հանրապետության հրապարակին կից Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնի անվամբ կոչելու նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ Արա Կետիկյանը հանդես եկավ ելույթով:

Նախքան ելույթը նա հիշեցրեց, որ Զարուհի Փոստանջյանը շատ փոքր է, որ ների կամ չների Հայաստանի հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին. «Երբևէ չէի կարող պատկերացնի, որ աշխարհում կգտնվի մի հայ, որը նման հարց կառաջարկի քննարկել: Մինչև վերջին պահը հուսով էի, որ Երկիր Ծիրանիի մեր գործընկերուհիները կսթափվեն, ուշքի կգան, հետ կվերցնեն այս նախագիծը: Չսթափվեցին, ուշքի չեկան, որովհետև նրանց դրսի տերերը թույլ չտվեցին:  Գոնե ինձ համար վաղուց ակնհայտ է, որ Երկիր Ծիրանին գործում է դրսի հրահանգով և պատվերով, ընդ որում, գործելաոճը միշտ նույնն  է՝ գնալ ամեն տեսակի սադրանքների»:

Նա նաև ասաց, որ պատվերը կարող է գալ հարևան հանրապետությունից՝ նշելով, որ տա Աստված սխալվի, և սա Երկիր Ծիրանիի հերթական ցնդաբանությունը լինի. «Այս թուրքին հարիր արարքը վիրավորանք է ոչ միայն Սպարապետի, այլ նաև կռված տղերքի, այս պահին մեր սահմանները պաշտպանող բանակի սպաների ու զինվորների հանդեպ: Հեռու պահեք ձեր կոյուղաջրոտ ձեռքերը մեր Սպարապետի հիշատակից»:

Նույն շարքից