Հայաստան Քաղաքական Բարի օր 

120 հազար դոլար ստացած տիկինն ի՞նչ է արել այս երկրի համար. Լևոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Այսօր՝ մարտի 19-ին,   Երևանի ավագանու նիստի ժամանակ ԵԾ-ի  կողմից առաջարկված  Հանրապետության հրապարակին կից Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնի անվամբ կոչելու նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և համարում է դա առավելություն. «Հայտնվել են մի չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երևակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն: Տիկինը եղել է երկու անգամ պատգամավոր ԱԺ-ում: Երկու ժամկետի ընթացքում ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար՝ որպես աշխատավարձ ընդամենը, բոնուսները չեմ ասում, ուզում եմ հասկանալ՝  դիմացն ի՞նչ է ստացել այս ժողովուրդը, այս երկիրը, այս հողն այդ փողը ստացողի կողմից: Կարելի է մեկին սիրել, մեկին չսիրել, բայց էս հողը, էս քաղաքը, էս ֆանտաստիկ քաղաքը չսիրելը ո՞րն ա: Եվ էտ բոլոր հատկություններով մարդն իրավունք է վերապահում իրեն՝ մեզ մի օր դատի ա տալիս, մի օր Նուբարաշեն կնստացնեմ,թույլ ա տալիս վիրավորանքներ քաղաքապետի նկատմամբ, ամեն մեկիս նկատմամբ: Եղբայր, ես կենսագրություն ունեմ, ես իմ կենսագրության տերն եմ և շատ լավ կենսագրություն ունեմ: Ամբողջ կյանքս իմ երկրին եմ ծառայել, ոչինչ չարած օգտակար երկրի համար էտ մեծամտությունը , կատեգորիկ լինելը ո՞րն է: Տո դու ո՞վ ես, «ա կտո տի տակոյ», ոնց ասում են,  ես որ իմ արածներն էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»:

Նա նաև խոսեց այն մասին, որ Թամանյանը քաղաքի գլխավոր հատակագիծը մշակելիս Լենինի արձանի տեղում որևէ բան չի նախատեսել, ուստի պետք չի շահարկել այդ հարցը:

 

Նույն շարքից