Մարտի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է նաև, որ հակառակորդը սարքը գործողության մեջ էր դրել հետախուզական նպատակներով։