Մարտի 20-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ԵԾ-ի կողմից առաջարկված Հանրապետության հրապարակին կից Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնի անվամբ կոչելու նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ Գրիգորի Մինասյանը հանդես եկավ ելույթով.
«Անցած շաբաթ «Երկիր ծիրանի»-ն մեծ բիզնես կենտրոնում՝ շամպայններով ու առատ հյուրասիրությամբ, նշում էր իր չեղած կուսակցության մեկամյակը. բա էդ միջոցառման փողը ուղղեիք անապահով երեխաներին»:
Ինչպես նշեց Գրիգոր Մինասյանը, «Երկիր ծիրանի»-ն տարբեր նամակներով վարկաբեկում է քաղաքի միջազգային վարկանիշը. «Սրանից հետո մնում է միայն Ալիևին հրավիրել Երևան թեյ խմելու, որպեսզի մեկ-երկու տեսախցիկի արժանանան»:
Նրա խոսքով՝ այս խմբակն ասես դուրս է եկել «Ծիրանի հատիկ» զզվելի մի սերիալից: