ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ. քիչ առաջ տեղի ունեցած նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը որոշեց նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:
Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԼՔ դաշինքում ընդհանուր հայտարարի չեն եկել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի մասով և որոշել են գործել առանձին-առանձին: