«Աստված մեր ձենը լսեց, էլ չենք ընկնի դատարկ բաների հետևից, հենա մարդը պարզ ասեց»,-այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը՝ արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ դեմ չէ լինել ՀՀ վարչապետ:
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պայքարել Սարգսյանի վարչապետության դեմ, Սարոյանն ասաց, որ նա հա էլ պայքարում է. «Ժողովուրդը պարապ չի փողոց դուրս գալու համար»: