Տնտեսություն գլխավոր 

Մանե Թանդիլյանի նախագծով խոշոր հարկատուները ստիպված կլինեն հրապարակել իրենց հաշվետվությունները

Հաշվապահական հաշվառման մասին օրենքը հնարավորություն է տալիս պարտադրել խոշոր հարկ վճարողներին հրապարակել իրենց հաշվետվությունները: Այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում հաշվապահական հաշվառման մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքերով, մինչ այս գործող օրենքում բաց գոյություն ունի, որը հնարավորություն է տալիս որոշ խոշոր հարկ վճարողների խուսափել իրենց հաշվետվությունները հրապարակելուց և դա տեղի է ունենում օրենքի սահմաններում: Եվ հենց այս խնդիրը լուծելու համար է առաջ քաշվել նախագիծը:
Նախագծով ԵԼՔ խմբակցության պատգամավորն առաջարկում է անել այնպես, որ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ, ով ցանկություն կունենա ստանալ այդ հաշվետվությունները, կարողանա դա անել: Այսինքն պարտավորություն է դրվում տնտեսվարողների վրա անհրաժեշտության դեպքում տրամադրել իրենց հաշվետվությունները:

Թանդիլյանը նշեց, որ քննարկվում էր հաշվետվությունն էլեկտրոնային տարբերակով տրամադրելու հնարավորության հարցը, սակայն կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում որոշվել է, որ հաշվետվությունը վերոնշյալ տարբերակով պետք է այսպես, թե այնպես լինի, հետևաբար դա կարող է լուծել խնդիրը:

Իսկ այն տնտեսվարողները, որոնք կհրաժարվեն կատարել պահանջը, կտուգանվեն:

Նույն շարքից