Քաղաքական 

Դավիթ Հարությունյանն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին:

Մասնավորապես, հյուրերի խնդրանքով Դավիթ Հարությունյանը նախանշել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության թիրախային ոլորտները և ընդգծել, որ նոր ռազմավարությունը 2015-2018 թվականի փաստաթղթի էվոլյուցիոն շարունակությունն է լինելու: Այդ համատեքստում նախարարը կարևորել է օրենսդրական մակարդակում իրականացված աշխատանքները՝ դրանցից առանձնացնելով ապօրինի հարստացման քրեականացումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն ու  Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը և վերջինիս նոր գործիքակազմով օժտելը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

 

 

Նույն շարքից