Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Կիմ Չեն Ընը սրտանց շնորհավորանքներ է փոխանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անցկացվող ընտրություններում նրա տարած վստահ հաղթանակի կապակցությամբ: Նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելը վկայում է ազգի՝ Ձեր նկատմամբ ունեցած նշանակալի աջակցության և վստահության մասին»:
Նշված է նաև, որ Կիմ Չեն Ընը վստահ է, որ ՌԴ- Հյուսիսային Կորեա երկկողմանի ընկերությունն ու համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա և կխորանա՝ հաշվի առնելով, որ երկու ազգերն էլ ցանկանում են դա: