Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը Լոնդոնին խորհուրդ է տվել հանգստանալ և չնյարդանանալ

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել Բրիտանիայի իշխանություններին «հանգստանալ և չնյարդանանալ» Սկրիպալի գործի պատճառով: Այս մասին, ինչպես հայտնում է Լենտան, Լավրովը խոսել է Ճապոնիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:

«Բոլորին և առաջին հերթին Լոնդոնին ձեռնտու կլինի, եթե այնտեղ չնյարդանանան և հանգստանան»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով բրիտանական իշխանությունների որոշումը՝ կապված մինչև նախաքննության ավարտին  մեղադրանք առաջադրելու հետ:
Լավրովի խոսքերով, այս գործով իրավունքի անգլոսաքսոնական համակարգում նոր հետաքրքիր նախադեպ է ստեղծվում:

Ավելի վաղ ռուսական կողմը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ պատրաստ է Սկրիպալի գործը բացահայտելու համար համագործակցել Լոնդոնի հետ:

Նույն շարքից