Բարի օր Տնտեսություն 

Խոշոր հարկատուներին կստիպեն հրապարակել իրենց հաշվետվությունները. Օրենքն ընդունվեց

analitik.am

Խորհրդարանն այսօր՝ մարտի 21-ին 96 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեց Հաշվապահական հաշվառման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ավելի վաղ օրենքի հեղինակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ Հաշվապահական հաշվառման մասին օրենքը հնարավորություն է տալիս պարտադրել խոշոր հարկ վճարողներին հրապարակել իրենց հաշվետվությունները:

Թանդիլյանի խոսքերով, մինչ այս գործող օրենքում բաց գոյություն ունի, որը հնարավորություն է տալիս որոշ խոշոր հարկ վճարողների խուսափել իրենց հաշվետվությունները հրապարակելուց և դա տեղի է ունենում օրենքի սահմաններում: Եվ հենց այս խնդիրը լուծելու համար է առաջ քաշվել նախագիծը:

Նույն շարքից