Քաղաքականություն 

Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարությունը չընդունվեց. Ծառուկյան դաշինքը չմասնակցեց քվեարկությանը

analitik.am

Խորհրդարանը ձայների 9 կողմ, 56 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց Մարտի 1-ի դեպքերի մասին ԵԼՔ խմբակցության հայտարարությունը:

Քվեարկությունից առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին՝ կապված վերջինիս հայտարարության հետ, որ ցուցարարները մեքենաների ետևից կրակել են ոստիկանների վրա:

Ծառուկյան դաշինքից Գևորգ Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ Քոչարյանի կողմից Մարտի 1-ի դեպքերի մասին արված բոլոր հայտարարությունները քրեական գործում կան, իսկ Փաշինյանի հայտարարություն, որ նման տեսագրություն չկա, անպատասխանատու հայտարարություն է:

Սրան արձագանքեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ այդ տեսագրությունը պահանջվել է ՄԻԵԴ-ում, սակայն չի ներկայացվել:

Նույն շարքից