Քաղաքական Միջազգային 

Իսրայելն առաջին անգամ խոստովանել է 2007 թվականին Սիրիայի տարածքում իրականացրած ավիահարվածի մասին

Մարտի 21-ին իսրայելական իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ 2007 թվականին հարված են հասցրել Սիրիայում գտնվող ենթադրյալ միջուկային ռեակտորին, գրում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով The Jerusalem Post-ին:

Նյութերը հրապարակվել են գաղտնազերծումից հետո:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2007 թվականի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը իսրայելական օդանավերը հաջող հարված են հասցրել սիրիական օբյեկտին, որը գտնվել է Դեր Զորում:

Արդյունքում, իսրայելական կողմի պնդմամբ, վերացվել է միջուկային սպառնալիքը, որը եղել է ոչ միայն Իսրայելի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:

2011 թվականին ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ ոչնչացված օբյեկտն ամենայն հավանականությամբ եղել է միջուկային ռեակտոր, որը կառուցվել է Հյուսիսային Կորեայի աջակցությամբ:

 

Նույն շարքից