Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ շատ արագ ծերանում է: Այս մասին երգչուհին գրել է Ինսթագրամի իր էջում:
«Օրգանիզմս դժվարություններ ունի: Ես դժվարությամբ եմ շնչում, քայլում, սակայն դեռ ողջ եմ և պետք է ապրեմ հանուն փոքրիկ երեխաներիս»,-գրել է նա:
«Комсомольская правда»-ն նշում է, որ Պուգաչովան նաև պատասխանել է իր տեսքը քննադատող օգտատերերին. «Ձեր թույնն ուղղեք ավելի կարևոր խնդիրներ լուծելուն: Կան ավելի կարևոր հարցեր, քան իմ ծերությունը և թուլությունը»: