Խորհրդարանն այսօր՝ մարտի 21-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է հրավառություն կազմակերպելու կարգին:
Նախագծով հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց՝ համայնքի ղեկավարի համապատասխան թույլտվությամբ:
Նրանք, ովքեր կխախտեն օրենքը, կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, մերկ տարվա մեջ երկրորդ անգամ խախտման դեպքում՝ 2 միլիոնի, իսկ երրորդ անգամ խախտում թույլ տվողները կզրկվեն հրավառություն իրականացնելու թույլտվությունից: