Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ

Քիչ առաջ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ փակ քվեարկության արդյունքում Հրայր Թովմասյանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանն ընտրվել է 64 կողմ և 27 դեմ հարաբերակցությամբ:

Իր խոսքում ՀՀ ՍԴ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ առանձնացնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ով էլ առաջարկել է իր թեկնածությունը:
Թովմասյանը նաև խոստացավ լինել Սահմանադրական դատարանի լավ նախագահ և լավ Սահմանադրական դատարանի նախագահ:

Նույն շարքից