Հասարակություն 

Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն, մի հատ քարով գանգին խփեք. Հրապարակվեց Պավել Մանուկյանի հեռախոսազրույցները. News.am

analitik.am

News.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում այսօր՝ մարտի 21-ին, հրապարակվեցին «Սասնա ծռերի» գործով ՊՊԾ գնդից արված հեռախոսազրույցների վերծանությունները։

Մեղադրողը հրապարակեց, որ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց, ասել, որ հեղափոխությունը սկսված է, պետք է ժողովրդին մոբիլիզացնել։

«Պավլիկի տղան է, սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, սաղին հանեք, հիմա մենք հրեշտակների ոստիկանության մոտ ենք։ Ժողովրդին մոբիլիզացրեք, հանեք փողոց։ Օսիպյանն էլ մեր ձեռքում է, ինչքան ծանոթ ունեք տեղեկացրեք, թող դուրս գան փողոց հեղափոխությունը սկսված է»,-ասել է նա հեռախոսզրույցի ժամանակ։

Նաև հրապարակվեցին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի անունները։

«Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից