Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը չի կարող լինել այդ անձնավորությունը. Գալուստ Սահակյան

analitik.am

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին, նշեց, որ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում չի հաստատել, որ ինքն է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, այլ ասել է, որ մնում է նույն կարծիքին:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, Սահակյանն ասաց, որ դա կորոշվի քննարկումների արդյունքում և կուսակցությունը դա կանի պահանջվող ժամկետների շրջանակներում:

Հարցին, թե կուսակցության որոշման դեպքում չի կարող արդյո՞ք նախագահն այլ որոշում կայացնել, ԱԺ նախկին խոսնակն ասաց, որ յուրաքանչյուր մարդ կարող է նաև այլ որոշում կայացնել, բայց Սերժ Սարգսյանը չի կարող լինել այդ անձնավորությունը. «Սերժ Սարգսյանն այդ անձնավորությունը չի կարող լինել, որովհետև ինքը մասնակցել է Հայաստանի անկախացմանը, ղարաբաղյան պատերազմին և իր գործունեությունում աշխարհում և նաև Հայաստանում ներկայացրել է բազմաթիվ քաղաքական թիմերի: Սա այն մարդն է, որը նույնիսկ եթե վարչապետ էլ չլինի մեծ պատասխանատվություն կունենա իր վրա»:

Սահակյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ Սերժ Սարգսյանը լավագույն թեկնածուն է, չնայած որ ՀՀԿ-ում կան վարչապետի, ինչպես նաև նախարարների համար բազմաթիվ թեկնածուներ:

 

Նույն շարքից