Հասարակություն 

ՄԻՊ-ը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպան այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցով է հանդես եկել:

Զեկույցը, որը հոգեբուժարաններում մի շարք խախտումներ է արձանագրել, Թաթոյանի խոսքերով նպատակ ունի վեր հանել ոլորտում առկա խնդիրները, այլ ոչ թե գնահատական տալ բժիշկների աշխատանքին:

Արդեն ասուլիսից հետո Թաթոյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սեֆիիլյանի դատավճիռը՝ կո9 անելով հարցերը ներկայացնել ՄԻՊ աշխատակազմ. «Խնդրում եմ հարցերը ներկայացրեք մեր աշխատակազմ, փորձենք պատասխանել, բայց այս ասուլիսի սկզբունքը չխախտենք, լա՞վ»,-հայտարարեց Թաթոյանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեց Սեֆիլյանին:

 

 

Նույն շարքից