Հայաստան Քաղաքական 

Զարուհի Փոստանջյանը խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետարան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով ներկայացնել տրամադրել բոլոր այն մեքենաների ցանկը, որոնց թույլատրվում է կայանել Երևանի քաղաքապետարանի (ք. Երևան, Արգիշտի 1) հետնամասում գտնվող կայանատեղիում

Երևան քաղաքի աշխատակազմի ղեկավար

պարոն Սերգեյ Մակարյանին

Հարգելի պարոն Մակարյան,

Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

2018 թվականի փետրվարի 14-ից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենան թույլ չեն տալիս կայանելու Երևանի քաղաքապետարանի (ք. Երևան, Արգիշտի 1) հետնամասում գտնվող կայանատեղիում:

Խնդրում եմ տրամադրել պարզաբանում, թե ինչո՞ւ էր նախկինում՝ 2017 թվականի հունիս ամսից մինչև 2018 թվականի փետրվարի 13-ը ներառյալ, թույլատրվում կայանել, իսկ 2018 թվականի փետրվարի 14-ից ինչո՞ւ չի թույլատրվում, և եթե առկա են թույլատրման և չթույլատրման վերաբերյալ իրավական ակտեր, ապա խնդրում եմ տրամադրել նաև տվյալ իրավական ակտերի պատճենները:

Խնդրում եմ նաև տրամադրել բոլոր այն մեքենաների ցանկը, որոնց թույլատրվում է կայանել Երևանի քաղաքապետարանի (ք. Երևան, Արգիշտի 1) հետնամասում գտնվող կայանատեղիում:

Հարգանոք` Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Նույն շարքից