Քաղաքական Միջազգային 

Հետաքրքիր մանրամասներ՝ Թրամփ-Պուտին վերջին հեռախոսազրույցից

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը վերջինիս խորհուրդ է տվել  չշնորհավորել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է  The Washington Post-ը: Ինչպես հայտնում է պարբերականը, հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրին, վերոնշյալ օգնականը Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից առաջ ԱՄՆ նախագահին ներկայացրել է նշումներ, որոնք վերաբերել են հեռախոսազրույցի թեմաներին: Սա շարքային գործողություն է:

Եվ ահա այդ նշումներից մեկն էլ եղել հետևյալ բովանդակությամb՝ չշնորհավորել:

Օգնականն ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել նաև խոսել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած  ռուսաստանցի լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին:
Պարբերականի տեղեկություններով, հայտնի չէ՝ Թրամփը կարդացել է նշումները, թե ոչ, բայց փաստը մնում է այն, որ նա շնորհավորել է Պուտինին:

Նույն շարքից