Քաղաքականություն 

Հայաստանում կանցկացվի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային ԱՌՆ պլատֆորմ

analitik.am

Մարտի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Միավորված ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի (UNISDR) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Աբհիլաշ Պանդային:

Հանդիպման նպատակն էր քննարկել հունիսի 26-27-ին Հայաստանում անցկացվելիք UNISDR Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային ԱՌՆ պլատֆորմի համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը:

Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ կարևոր նշանակություն է տալիս այն փաստին, որ այս անգամ ԱՌՆ տարածաշրջանային պլատֆորմը կանցկացվի մեր երկրում: - Հայաստանը մեծ կարևորություն է տալիս աղետների ռիսկի նվազեցման հիմնահարցերին և դրանք ընդգրկվում են պետական գրեթե բոլոր ծրագրերում, - ավելացրեց Դ. Տոնոյանը:

UNISDR Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Ա. Պանդան շնորհակալություն հայտնեց այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու համար և վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով ԱՌՆ տարածաշրջանային պլատֆորմը կանցկացվի պատշաճ մակարդակով: - Ակնկալվում է տարածաշրջանային պլատֆորմում ընդգրկված 7 երկրների ազգային պատվիրակությունների մասնակցությունը՝ նախարարների գլխավորությամբ, պլատֆորմի աշխատանքներին կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ UNISDR-ից, ԵՄ խորհրդարանից, Եվրոպայի խորհրդից, եվրոպական մի շարք երկրներից և միջազգային կազմակերպություններից, քաղացիական հասարակությունից և մասնավոր սեկտորից, - նշեց UNISDR պաշտոնյան:

Պլատֆորմի աշխատանքային օրերին նախատեսվում են քննարկումներ Սենդայի մոնիթորինգի գործընթացի, ռիսկերի գնահատման և աղետների հետևանքով կորուստների տվյալների հավաքման համակարգերի, ԱՌՆ ազգային ռազմավարությունների, ԱՌՆ ոլորտում միջազգային համագործակցության, տարբեր երկրների լավագույն փորձի փոխանակման թեմաներով: Պլատֆորմի ավարտին կկազմվի հռչակագիր՝ համաժողովի աշխատանքների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ:

 

ՀՀ ԱԻՆ

Նույն շարքից