Հասարակություն 

Սեմինար-քննարկում՝ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ հարցերի շուրջ

analitik.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր սեմինար-քննարկում՝ ՀՀ միգրացիոն օրենսդրության բարեփոխումների, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Բացման խոսքով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Վերջինս, կարևորելով նման հանդիպումների անցկացումը, նշել է, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ գործող օրենսդրության վերաբերյալ իրազեկման բարձրացման, խնդիրների վերհանման և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության մեխանիզմերի շուրջ առաջարկների ներկայացման համար:

Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, Սեմինարին մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի, «Փիփըլ ին Նիդ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները և սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցները:

Նույն շարքից