Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում ԱՄն դեսպանն էլ է հրաժարվել մասնակցել Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը

analitik.am

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մասնակցել ճեպազրույցի, որի թեման Սերգեյ Սկրիպալի թունավորումն է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Մարիա Օլսոնին:

Օլսոնի խոսքերով, ԱՄՆ  դեսպանատունը դիտարկում է վերոնշյալ հանդիմանը աշխատանքային մակարդակով մասնակցելու հարցը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ հանդիպմանը չի մասնակցելու նաև ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն:

Մարտի 20-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դեսպանները հրավիրվել են արտգործնախարարություն` Սկրիպալի գործով ռուսական դիրքորոշմանը ծանոթանալու համար:

 

Նույն շարքից