Հասարակություն 

Մեծ Բրիտանայում տղամարդը մահացել է կինոդիտումից հետո

Մեծ Բրիտանիայի բնակիչը մահացել է «Vue Cinema» կինոթատրոն գնալուց հետո: Այս մասին հայտնում է The Telegraph- ը: Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Բիրմինգեմ քաղաքում:

Տղամարդն իր ընկերուհու հետ այցելել է կինոթատրոն, կինոդիտման ժամանակ նրա հեռախոսը ընկել է երկու ծալվող աթոռների միջև, նա փորձել է վերցնել այն, սակայն աթոռներից մեկն ավտոմատ փակվելով հարվածել է նրա գլխին: Տղամարդը չի կարողացել դուրս գալ և խուճապի մատնվելով սրտի կաթված է ստացել:

Կինոթատրոնի աշխատակիցները և նրա ընկերուհին փորձել են օգնել նրան: Արդյունքում  անձնակազմը կոտրել է աթոռը՝ տուժածին ազատելու համար: Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկները տղամարդուն տեղափոխվել են հիվանդանոց, սակայն մեկ շաբաթ անց նա մահացել է: Դեպքի առթիվ կինոթատրոնի ղեկավարությունը ներքին հետաքննություն է սկսել:

Նույն շարքից