Մեծ Բրիտանիան կամ չի կարողանում իր երկրի սահմաններում պաշտպանվել ահաբեկչություններից կամ բրիտանական իշխանություններն են կազմակերպել ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ զենքերի տարածման կանխման և վերահսկողության հարցերի վարչության պետ Վլադիմիր Երմակովը, փոխանցում է Լենտան:
«Բոլորի համար էլ ակնհայտ է, որ սա հարձակում չէ Սկրիպալի վրա, սա ավելի շուտ հերթական կոպիտ կեղծված և հակաիրավական արկածախնդրություն է»,-ասել է Երմակովը:
Ռուսաստանցի դիվանագետի խոսքերով, մեկ բան ակնհայտ է՝ Ռուսաստանը կապ չունի այս գործի հետ, և դա հասկանալու համար բավարար է գիտակցել, որ այս պատմությունը ձեռնտու չէ Մոսկվային: