Քաղաքականություն 

Վարչական դատարանում լրագրողներն այսուհետ չեն ունենա կողմերից մեկի միջնորդության կարիքը լուսաբանման համար

analitik.am

Այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանը միաձայն (96 կողմ) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական դատավարության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նախագիծը վերաբերում է դատական նիստերի լուսաբանման կարգը փոխելուն: Եթե այսօր գործող օրենքով նիստերի տեսանկարահանման, լուսանկարահանման կամ հեռարձակման համար լրագրողները պետք է ունենան կողմերից մեկի միջնորդությունը և դատարանի թույլատվությունը, ապա նոր օրենքով դրա անհրաժեշտություն չի լինի:

Նախագծով առաջարկվում է դատական նիստի լուսաբանումը թույլատրել դատավարության կողմերի համաձայնության և դատարանի թույլտվության  պայմաններում:

Այլ կերպ ասած, առաջարկվում է վարվել այնպես, ինչպես քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

 

Նույն շարքից