«Նովիչոկ» թույնը, որով ամենայն հավանականութամբ թունավորվել է ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը, հնարավոր է ստեղծել հատուկ սարքավորումների օգնությամբ՝ հետևելով ԽՍՀՄ քիմիկոս Վիլ Միրզայանովի գրքում նշված քայլերին: Այս մասին ՌԴ ԱԳՆ-ում Ռուսաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցութամբ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական զենքերից պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը, հայտնում է Լենտան:
Կիրիլովը մասնավորապես նշել է, որ Միրզայանովն իր գրքում մանրամասն պատմել է թույնի ստեղծման եղանակը, և ցանկացած ոք, ով ունի համալսարանական համապատասխան կրթություն, կարող է հատուկ սարքավորումների օգնությամբ ստանալ այն:
ՌԴ ՊՆ ներկյացուցիչը հայտարարել է, որ Մոկվան թույնի ստեղծման եղանակը հրապարակելը դիտարկում է որպես ահաբեկչությանը նպաստող ակտ: Կիրիլովը նաև խորհորդ է տվել հարցերով դիմել ԱՄՆ կառավարության համար աշխատող Միրզայանովին, քանի որ Ռուսաստանը որևէ կապ չունի դրա հետ: