Քաղաքական 

Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպել է ՀԲԸՄ Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանդիպմանը քննարկվել է Արցախի եւ ՀԲԸՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ ղեկավարությանը եւ նրա անդամներին քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում Արցախին մշտապես սատարելու համար` բարձր գնահատելով այդ հայրենանվեր աշխատանքը։

Նույն շարքից