Հասարակություն 

Մահվան ելքով վթար՝ Արտենի գյուղի կամրջի մոտ

analitik.am

Մարտի 21-ին, ժամը  14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (վարորդ՝  1959 թ. ծնված Զորաբ Կալանդիա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին և Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտին:

Նույն շարքից