Միջազգային Քաղաքական 

Բրիտանիան ցանկանում է հասնել Եմ անդամ երկրներից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է համոզել եվրոպական երկրներին հետևել Լոնդոնի օրինակին և արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Bloomberg-ին:

Պարբերականը նշում է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է վերոնշյալ նպատակի համար շարունակել մեղադրել Մոսկվային ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման մեջ:

Այսօր Եվրոմիության գագաթաժողովի մասնակիցների մասնակցությամբ կայանալիք ընթրիքի ժամանակ Մեյը պատրաստվում է հայտարարել, որ Ռուսաստանի խնդիրները շարունակվելու են տարիներով: Մեյը փորձելու է համոզել, որ Ռուսաստանը թշնամի է ԵՄ անդամ բոլոր երկրների համար, այլ ոչ թե ռազմավարական գործընկեր:

Նույն շարքից