Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում չեղյալ են համարել ցուցարարներին ծեծած Էրդողանի թիկնապահների մեղադրանքները

analitik.am

ԱՄՆ իշխանությունները չեղյալ են համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահներից 11-ի մեղադրանքները: Այս մասին հայտնում է Sabah-ը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիսին տեղի ունեցած միջադեպին, երբ Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի ենթարկեցին քուրդ ցուցարարներին:

ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ դատական հետապնդումը  դադարեցվել է դեռ փետրվար ամսին և պայմանավորված չէ քաղաքական նկատառումներով: Մեղադրանքները չեղյալ են համարվել, քանի որ դժվարություններ են առաջ եկել մեղադրյալների ինքնությունը ճանաչելու մասով:

Հարկ է նշել, որ չեղյալ է համարվել  նաև Էրդողանի անվտանգության պետին առաջադրված մեղադրանքը:

 

Նույն շարքից