Facebook սոցկայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը մարտի 21-ին առաջին անգամ մեկնաբանել է միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների յուրացման սկանդալը: Ցուկերբերգը նշել է, որ սոցկայքը սխալ է թույլ տվել, հիմա պետք է առաջ գնալ սխալն ուղղելու համար:
«Մենք պատասխանատվություն ենք կրում ձեր տվյալները պաշտպանելու գործում և եթե չենք կարողանում կատարել մեր աշխատանքը, արժանի չենք ձեզ ծառայելուն»,-հայտարարել է Facebook-ի ղեկավարը:
«Ես փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվել և ցանկանում եմ վստահ լինել, որ այլևս նման բան չի լինելու»,-հավելել է նա:
Ցուկերբերգը հայտարարել է, որ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության մասով քայլեր միշտ արվել են և պետք է շարունակել անել: