Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան զզվելի է անվանել Մեծ Բրիտանիայում Պուտինին Հիտլերի հետ համեմատելը

analitik.am

Կրեմլն անթույլատրելի և վիրավորական է համարում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի պահվածքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, զզվելի հայտարարություն է արվել, որը հարիր չէ երկրի արտգործնախարարին:

Մարտի 21-ին Բրիտանիայի խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովում լսումների ժամանակ Լեյբորիստների խմբակցության պատգամավոր Յան Օսթինը հայտարարել էր, որ Պուտինը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը օգտագործելու է այնպես, ինչպես Հիտլերը 1936 թվականի Օլիմպիական խաղերը:

Ջոնսոնը համաձայնության նշան էր ցույց տվել:

Նույն շարքից