Այսօր՝ մարտի 22-ին, խորհրդարանում լրագրողներ հետ զրույցի ժամանաակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը խոսեց այն մասին, թե ինչ լիազորություններ է ունենալու ՀՀ-ում առաջին փոխվարչապետը:
Գաբրիելյանը խորհուրդ տվեց նայել, թե ինչ լիազորություններ ունի Ռուսաստանում առաջին փոխվարչապետը, քանի ոլորտ է համակարգում, այդ ոլորտներից քանիսն են կարևոր, քանիսն են երկրորդական, քանիսը՝ առանցքային և այլն:
Գաբրիելյանի խոսքերով, այն երկրներում, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոն կա, այդ պաշտոնյան ունի ավելի մեծ ծանրաբեռնվածություն և ավելի մեծ դերակատարում:
Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ մեր երկրում ինչո՞վ է տարբերվելու առաջին փոխվարչապետը մյուսներից, Գաբրիելյանը կրկին խնդրեց այն երկրների օրինակներին նայել, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոն կա: