ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Լամբերտո Զանյերը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է լավատես լինել ու համառություն դրսևորել.
«Հարցին ավելի լավ կպատասխանի ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց իմ կարծիքով՝ նույնիսկ ամենաձգձգված հակամարտություններում՝ ներառյալ ղարաբաղյանում, կարևոր է լավատես մտածողությունն ու համառությունը»,-նշել է Զանյերը: