Քաղաքական Միջազգային 

Թրամփը հայտարարել է, որ կլացացնի ԱՄՆ նախկին փոխնախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կստիպի Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենին լացել: Ավելի վաղ Բայդենը կատակել էր, թե կծեծի ԱՄՆ գործող նախագահին:
«Խելագար Ջո Բայդենը փորձում է իրեն պահել զիլ տղայի նման: Իրականում նա թույլ է և մտոք, և ֆիզիկապես, իսկ նա դեռ սպառնում է հարձակվել ինձ վրա: Նա ինձ չգիտի, նրան արագ պարտություն է սպասվում՝ արցունքներն աչքերին: Պետք չի սպառնալ մարդկանց, Ջո»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Նշենք, որ Բայդենը Թրամփի մասին խոսել էր Մայամիի համալսարանում:

 

Նույն շարքից