Հասարակություն Տնտեսություն 

Տրանսպորտի ուղեվարձի չափը կորոշվի 10-15 օրվա ընթացքում

analitik.am

10-15 օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում կհրավիրվի հանրային տրանսպորտի ուղեվարձի չափը քննարկող հանձնաժողովի հերթական ու վերջին նիստը, որի ընթացքում կհայտարարվի, թե որքան կարող է կազմել ուղեվարձը։


Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ արտասահմանցի մասնագետները աշխատում են տրանսպորտի ուղեորահոսքը պարզելու ուղղությամբ, որն էլ կարևոր բաղադրիչ է տրանսպորտի ուղեվարձի սակագինը որոշելու համար։

Նույն շարքից