Քաղաքական Միջազգային 

Թրամփը հայտնել է գեներալ Մաքմասթերի պաշտոնանկության մասին

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն ապրիլին փոխարինելու է գեներալ Հերբերթ Մաքմասթերին՝ նշանակվելով  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Այս մասին հայտնել է հենց ԱՄՆ նախագահը:

Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո իր խորհրդականը լինելու է Բոլթոնը, ինչի համար ինքն ուրախ է: Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել գեներալ Մաքմասթերին կատարած հսկայական աշխատանքի համար՝ հավելելով, որ վերջինս միշտ կմնա իր ընկերը:

Այն, որ Բոլթոնը կարող է փոխարինել Մաքմասթերին, հայտնի էր դարձել դեռ շաբաթներ առաջ: Դրա մասին հայտնել էր CNN-ը:

Նույն շարքից