Այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստի ժամանակ ՊՊԾ գնդի գրավման օրերին խմբի անդամների գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարակմանը:
Փաշինյանը մասնավորապես առաջարկեց հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցների այն հատվածները ևս, որտեղ խոսվում է Սերժ Սարգսյանի մասին. «Եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանի հասցեին սեռական բնույթի հայոյանք է տվել, հանրապետականները նույն խրախճանքով տարածելո՞ւ են: Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանի մասին ասվածները հրապարակվի, հետո նոր կվերադառնանք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերոնշյալ դատական նիստի ժամանակ հրապարակված ձայնագրություններից մեկում լսվում է, թե ինչպես է Պավլիկ Մանուկյանն ասում, որ պետք է Նիկոլին շպրտել զիբիլի վեդրոն և մի հատ քարով գանգին խփել: