Այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանն օրեր առաջ դատապարտվեց 10 տարի 5 ամիս 2 օր ժամկետով ազատազրկման:
Վարդանյանը մասնավորապես նշեց, որ չի մեկնաբանում դատարանների որոշումները՝ հավելելով, որ կան համապատասխան ընթացակարգեր, և եթե կողմը համաձայն չէ, կարող է դիմել հաջորդ ատյաններին
Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալներ չեն եղել: Պատգամավորի խոսքերով՝ քաղբանտարկյալներ եղել են անկախ Հայաստանի պատմության մեջ: