Հարմարավետ ու վստահ զգալու համար պետք է հարթ մաշկ ունենալ, այդ իսկ պատճառով շատ հաճախ կանայք բախվում են մարմնի վրա ավելորդ, անցանկալի մազերի խնդրին՝ հատկապես ամռանը, իսկ դրա համար պետք է իմանալ մազահեռացման միջոցների ու տեսակների մասին, որպեսզի հնարավորություն լինի ընտրություն կատարել։ Յուրաքանչյուրը փորձում է մազահեռացման իրեն հարմար տարբերակն ընտրել, որը կլինի բավականին երկարաժամկետ և միաժամանակ անցավ։
Մեր օրերում անցանկալի մազերից ազատվելու եղանակներից մեկը համարվում է Ֆոտո էպիլյացիան:
Analitik.am- ը զրուցեց Ֆոտո էպիլյացիայի Elos (SHR) ոլորտի որակավորված մասնագետ Վարդուհի Թորոսյանի հետ և փորձեց պարզել, թե ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել անցանկալի մազերից և ո՞րն է ֆոտո էպիլյացիայի հիմնական առավելությունը:
Մասնագետի խոսքով, կոնկրետ Elos (SHR) մազահեռացման սարքի շնորհիվ հնարավոր է անցավ, արագ և մատչելի տարբերակով ազատվել անցանկալի մազերից: Մասնագետը նշեց նաև, որ մազահեռացման այս միջոցն արդյունավետ է ոչ միայն սև մազերի պարագայում, այլ նաև բաց և շեկ մազերի դեպքում:
Իսկ այն հարցին, թե ո՞ր պարագայում խորհուրդ չի տրվում կատարել ֆոտո էպիլյացիա, մասնագետը պատասխանեց. «Ֆոտո էպիլացիան հակացուցված է հղիության շրջանում, կերակրող մայրերին, շաքարային դիաբետի ժամանակ, հիպերտոնիկ հիվանդներին, հետվիրահատական շրջանում: Միայն մեր բժիշկների կողմից անվճար հետազոտությունից հետո կարող ենք սպասարկել վերոնշյալ խնդիրներն ունեցող այցելուին»:
Մասնագետը հավելեց նաև, որ տարիքային սահմանափակումներ, որպես այդպիսին չկան. «Հասունացման պրոցեսը պետք է լինի լիարժեք, դաշտանային շրջանը կանոնավոր»:
Իսկ թե ինչքան է տևում, օրինակ՝ մեկ անգամ շրթունքի վերին հատվածում մազահեռացման պրոցեսը, մասնագետն ասաց, որ այդ հատվածում պրոցեդուրան տևում է ընդամենը 2-3 րոպե:
Խոսեցինք նաև ֆիզիկական ցավի մասին և նաև միջոցների մասին, որոնք օգտագործվում են պրոցեդուրան անցավ դարձնելու համար, ըստ մասնագետի՝ այն բացառապես անցավ է. «Սակայն գերզգայուն այցելուների համար մենք ունենք անզգայացման տարբեր միջոցներ՝ ելնելով այցելուի օրգանիզմի առանձնահատկություններից»:
Իսկ թե ի՞նչ պարբերականությամբ պետք է իրականացնել ֆոտո էպիլյացիա և քանի պրոցեդուրայից հետո կարելի է ձերբազատվել անցանկալի մազերից, մասնագետն ասաց, որ պարբերականությունը ցանկալի է չխախտել. «Արդյունքը նկատելի է առաջին իսկ պրոցեդուրայից, տևողականությունը անհատական է, միջինը 5 - 6 անգամ պրոցեդուրայից հետո արդեն վերանում են անցանկալի մազերը»:
Պարզեցինք նաև, թե այսօր ֆոտո էպիլյացիան որքանով է հասանելի հասարակությանը. «Մեր ծառայությունները բավականին մատչելի են և հասանելի հասարակության գրեթե բոլոր շերտերին: Ավելի մանրամասն գնային քաղաքականությանը ծանոթանալու համար, ցանկացողները կարող են օգտվել մեր անվճար խորհրդատվությունից»:
Հարկ է նշել, որ ֆոտո էպիլյացիան չի ազդում սպիտակ մազերի վրա:
Բոլորս գիտենք, որ կանանց համար անցանկալի մազերի առկայությունը մտահոգում է հենց ամռանը և շատ հաճախ հարց է առաջանում՝ վտանգավո՞ր է արդյոք ֆոտո էպիլյացիան արևային լոգանքներ ընդունելիս:
Ըստ մասնագետի՝ ամռանն արևի ուժեղ ճառագայթների ժամանակ ցանկացած տեսակի մազահեռացում սարքավորման միջոցով ցանկալի չէ և արևարյուքից 10 օր առաջ և հետո ժամանակահատվածը պահելը պարտադիր է:
Մի շարք սերտիֆիկատներ ունեցող և որակավորված մասնագետ Վարդուհի Թորոսյանը վերջում կոչ արեց բոլոր այն այցելուներին, ովքեր ցանկություն ունեն վերջնականապես ազատվել անցանկալի մազերից, անպայման լինել հետևողական:

Մեզ հետաքրքրեց նաև այն, թե ի՞նչ է նշանակում այն ձևակերպումը, որ գումարը կվերադարձվի արդյունքի չհասնելու դեպքում, որին ի պատասխան Վարդուհի Թորոսյանը նշեց, որ իրենք վստահ են իրենց մատուցած ծառայությունների որակի վրա և այո, կվերադարձնեն գումարը, եթե արդյունք չլինի: Հարցրեցինք, որ մինչ այս պահը եղե՞լ է նման դեպք, որ գումարը ետ վերադարձնեն, մասնագետն ասաց, որ մինչ այս պահը բոլորը գոհ են մնացել իրենցից և ոչ միայն գումարը հետ վերադարձնելու հարց չի առաջացել, այլ այցելուներից ոմանք նույնիսկ փոքրիկ նվերներ են բերել՝ որպես շնորհակալություն իրենց խնամքի համար այդքան բարդ հարցը վերջապես հիմնովին կարգավորելու համար:
Նշենք, որ բոլոր տիպի կոսմետիկ ծառայություններից օգտվելու համար շատ կարևոր է ոչ միայն սարքավորումների որակը և թարմությունը, այլ նաև մասնագետի որակավորումը՝ հետագայում արդյունք ունենալու և անցանկալի հետևանքներից խուսափելու համար: