Հայաստան 

ԱԺ քառօրյա. օր երրորդ. ՈՒՂԻՂ

analitik.am

Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ օրը:  Գրանցվել է 111 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:


Նոյեմբերի 11-ին կայացած նիստի ընթացքում խորհրդարանն ավարտել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քվեարկությունը տեղի է ունեցել հարցի քննարկումից անմիջապես հետո:


Խորհրդարանն ավարտել է նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Նախագծի քննարկման ընթացքում ելույթ ունեցած պատգամավորների մեծ մասը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծին:


Նախորդ օրը կայացած նիստում անավարտ է մնացել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը, որը կշարունակվի այսօրվա նիստում: Նիստին ընդհատվել էր ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցեր տալու փուլում:


Ժամը 16:30-ին խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանաը, որի ընթացքում պատգամավորները հնարավորություն կունենան կառավարությունից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Նույն շարքից