Եկատերենբուրգում ապամոնտաժել են քաղաքի երբեմնի ամենաբարձր շինությունը՝ 220 մետր բարձրություն ունեցող կիսակառույց հեռուստաաշտարակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ մինչ պայթյուն իրականացնելը բնակչությանը մի քանի անգամ զգուշացվել է այդ մասին:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաքի բնակչության զգալի մասը դեմ է եղել հեռուստաաշատարակն ապամոնտաժելուն՝ այն համարելով քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Փետրվարին նույնիսկ հատուկ ստորագրահավաք է իրականացվել, սակայն ամեն ինչ ապարդյուն է եղել:
Հեռուստաշտարակը սկսել էին կառուցել 1983 թվականին, սակայն գործն ավարտին չէր հասել: Հիմա շինության տեղում պատրաստվում են «Автомобилист» ակումբի համար համալիր կառուցել: