Հասարակություն 

Ճապոնիայում բնակիչներին պաշտոնապես արգելվում է գեր լինել. Տարբեր երկրների տարօրինակ արգելքները

Յուրաքանչյուր երկրում կան անսովոր օրենքներ և արգելքներ, բայց եթե որոշ դեպքերում դրանք լիովին հիմնավորված են, ապա որոշների  դեպքում դժվար է գտնել տրամաբանական բացատրություն:

Թվում է, թե ոչ մեկի չի կարող խանգարել ճանապարհորդությունների մասին ֆիլմերը կամ մաստակ ծամելը: Այնուամենայնիվ, կան երկրներ, որտեղ դրանք արգելված են:

Առաջարկում ենք  ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում առկա մի քանի արգելքներին:

2017 թ. մայիսի 29-ին Բերգյունում  ներկայացրեցին  լուսանկարչության արգելքը: Իշխանություններն իրենց որոշումը բացատրում էին հետևյալ կերպ. «Գիտականորեն ապացուցված է, որ սոցիալական ցանցերում տեղադրված արձակուրդային լուսանկարները դժբախտ են դարձնում մարդկանց, քանի որ  նրանցից շատերը չեն կարողանում գտնվել նմանատիպ վայրերում»: Օրենքի խախտելու դեպքում սահմանված տուգանքի չափը 5 շվեյցարական ֆրանկ է: Տեղացիներն  իրավունք ունեն լուսանկարվել  միայն իրենց տարածքներում  և հարսանեկան լուսանկարներ անել:

Կոլորադայի իշխանություններն էլ ձնագնդիկ խաղալը համեմատում են քարերով հարվածելու և այլ վտանգավոր խաղերի հետ, այնպես որ, նույնիսկ կատակով ձնագնդիկ խաղալու համար մարդիկ կարող են տուգանվել: Նույն արգելքները կիրառվում են նաև այլ վայրերում՝ օրինակ Կանզասի  Տոպեկա քաղաքում:

Չինաստանում ժամանակի մեջ ճանապարհորդությունների մասին ֆիլմերը և սերիալներն արգելված են: Չինաստանի օրենսդրությամբ  համարվում է, որ գիտական ֆանտաստիկան վերաբերում է այնպիսի լուրջ բաժնի, ինչպիսին պատմությունն է, և դա չափից դուրս թեթևամիտ է: Ըստ չինացիների, այն ֆիլմերը և սերիալները, որոնք ժամանակի մեջ ճանապարհորդելու թեմատիկա ունեն, նպաստում են  «ֆատալիզմի, սնահավատության և գաղափարների ռեինկարնացիայի» տարածմանը:  Չինաստանում արգելված են նաև խաղային ապարատները, ինչպես նաև  «Ավատար» ֆիլմի 2D ցուցադրությունը, թույլատրելի է միայն 3D տարբերակը, քանի որ այնտեղ այդպիսի կինոսրահներ գրեթե չկան։

Սաուդյան Արաբիայում արգելվում է երեխաներին անվանակոչել 50 անուններով, որոնք Ներքին գործերի նախարարության կարծիքով՝ հակասում են թագավորության մշակույթին և կրոնին: Որոշ անուններ նախարարության կողմից արգելվել են «սրբապիղծ» լինելու, ոչ արաբական կամ ոչ մուսուլմանական ծագում ունենալու համար: Արգելված անունների շարքին են դասվում Արամ, Ալիս, Բենիամին, Լինդա, Ամիր և մի շարք այլ  անուններ:

Ճապոնիայում 2009թ-ին ընդունված օրենքի համաձայն՝ բնակիչներին պաշտոնապես արգելվում է գեր լինել։ Ըստ օրենքի՝ տղամարդկանց գոտկատեղի հաստությունը պետք է լինի 80 սմ-ից ոչ ավել, իսկ կանանց դեպքում ՝ 90 սմ ոչ ավելի։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից