Բարի օր Հասարակություն 

Ուժեղ քամու պատճառով ծառի տապալման հետևանքով մահացել է զինծառայող

analitik.am
Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու պատճառով ծառի տապալման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նույն շարքից