Գերմանիայում ձերբակալվել է կատալոնացիների նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը: Այս մասին տեղեկանում ենք Rt.com-ից, որն էլ իր հերթին հղում է անում Պուչդեմոնի փաստաբանին:
Նշվում է, որ ձերբակալությունն իրականացվել է Գերմանիայի սահմանին:
Նշենք, որ Պուչդեմոնի և նրա աջակիցների ձերբակալության եվրոպական օրդերն ուրբաթ տրամադրել էր Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան: